Ով է Էդվարդ Նալբանդյանի կինը. Photo

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ պաշտոնյաների եւ ազդեցիկ մարդկանց կանանց։ Այս անգամ ներկայացնում ենք ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կնոջը՝ Նատալիա Նալբանդյանին։

jak-shirak-878x450

Նատալիա Նալբանդյանն Էդվարդ Նալբանդյանին մեկ դուստր է պարգեւել, ով արդեն 32 տարեկան է։

«Ես, ցավոք, միայն մեկ երեխա ունեմ: Այդպիսի բոլոր կանանց մաղթում եմ, որպեսզի կանգ չառնեն, առնվազն 2 երեխա ունենան: Առայժմ թոռնիկներ չունեմ, բայց շատ եմ ուզում եւ արդեն պատրաստ եմ դրան»,- հարցազրույցներից մեկում ասել է տիկին Նալբանդյանը։

նատ

Նատալիա Նալբանդյանն արդեն երկար տարիներ է ակտիվ հասարակական գործունեությամբ է զբաղվում։ Նա «Բարի գալուստ Հայաստան-» դիվանագետների կանանց ասոցիացիայի նախագահն է:

Դեռեւս 2009 թվականին բացված ասոցիացիայի նպատակն է հեշտացնել արտասահմանցի դիվանագետ ընտանիքների ինտեգրումը հայաստանյան կյանք` նրանց կեցությունը Հայաստանում հնարավորին չափ հետաքրքիր եւ հաճելի դարձնելու համար:
Ասոցիացիան նաեւ բարեգործական ծրագրեր է իրականացնում։
Նատալիա Նալբանդյանը ասոցիացիայի շրջանակներում պարբերաբար հանդես է գալիս տարբեր բարեգործական միջոցառումների կազմակերպման նախաձեռնությամբ,  որոնցից գոյացած հասույթը հատկացվում է բարեգործական նպատակներով։

20091219_bazaar1

նատալյա

Մամուլը` Նատալիա Նալբանդյանի մասին

Նատալիա Նալբանդյանի մասին մամուլում հրապարակումները շատ չեն։
Տարիներ առաջ լուրեր էին շրջանառվում, թե Նատալյա Նալբանդյանը մրցակցության մեջ է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի կնոջ՝ Նանի Օսկանյանի հետ։
Ինչպես գրել էր «Ժամանակ» օրաթերթը, Նատալյա Օսկանյանը հարկային արշավ սկսելու հրահանգ է տվել Նանի Օսկանյանի կազմակերպության դեմ, քանի որ վերջինս եւս ղեկավարում է բարեգործական կազմակերպություն («Առաջինը երեխաներին» բարեգործական ընկերություն)։ Բայց այս լուրերը չեն հիմնավորվել:

ցց

Էդվարդ Նալբանդյանը՝ իր կնոջ մասին

Գիտե՞ք, այստեղ «կյան­քի ընկերուհի» արտահայտությունն ամենաճիշտն ու ամենաբնորոշն է: Նատաշան նույնպես ավարտել է ՄԳԻՄՕ-ն, տիրապետում է մի շարք լեզու­ների և ինքնուրույն կարող էր փայլուն կարիերա անել: Կյանքն այնպես ստացվեց, որ այդ կարիերան մենք միասին արեցինք, նա ինձ հետևեց ամենուր: Ինքներդ էլ կարող եք պատկերացնել, որ երիտասարդ կնոջ համար ամենևին էլ հեշտ ու հաճելի չէր տարիներ շարունակ բառացիորեն մնալ «կրակի տարափի տակ», խոսքս լիբանանյան շրջանի մասին է, երբ մենք զրկված էինք ամենատարրական հարմարու­թյուններից… Մոտ տասնչորս տարի մենք մնացինք Կահիրեում, որտեղ նրա հետ ուս-ուսի տված ոտքի կանգնեց­րինք Հայաստանի դեսպանատունը՝ բառիս բուն իմաստով ավերակների կույտից: Նատաշան փայլուն հիշո­ղություն ունի, այսպես ասած «քայլող հանրագիտարան է», իր անմիջակա­նությամբ հեշտությամբ կապեր է հաս­տատում, որը մեզ շատ է օգնում գործի մեջ: Որպես դեսպանի կին, նրան «վի­ճակված» է ինձ հետ լինել գրեթե ամե­նուր, նաև կարևոր այցերի ժամանակ: Հավատացեք, դա իսկական ամենօրյա աշխատանք է, «արտաժամից» էլ մի բան ավելի: Այնպես, որ նա մեծ տեղ ու­նի այն ամենի մեջ, ինչին մեզ հաջողվել է հասնել:

աա

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...