Ինչու պետք չէ հավատալ աստղագուշակին

Աստղաբանություն կամ աստղագուշակ. հենց սա էլ մասնագետների կարծիքով մեծ ազդեցություն կարող է ունենալ  մարդու կյանքի ընթացքի վրա։ Wnews.am -ը համաձայն չէ  դրա հետ:
Ստացվում է, որ օրինակ մարդը, ով հորոսկոպի նշանով կշեռք է, ընթերցում է կշեռքների մասին հաջորդ օրվա աստղագուշակը, այնտեղ իր նշանի մասին վատ կանխատեսում գտնում եւ հաջորդ օրն  ամեն տեղ անհաջողություն փնտրում, ինչից էլ ավելի նյարդային է դառնում։
Աստղագուշակի հետեւում են միլիոնավոր մարդիկ։ Իսկ արդյո՞ք նրանք տեղյակ են, որ այդ կանխատեսումները կազմողներից շատերը աստղերի եւ աստղաբանության հետ որեւէ կապ չունեն։
Նախ, եթե բացեք տարբեր ԶԼՄ-ների օրվա աստղագուշակը, ապա կհամոզվեք, որ ամեն տեղ տարբեր բան է գրված։
Օրվա աստղագուշակներ հաճախ կազմում են տվյալ լրատվամիջոցի լրագրողները:

Իրական աստղագետները ոչ միշտ կարող են հստակ ասել, թե ինչ են հուշում աստղերը այս կամ այն հորոսկոպի նշանին, եւ, բնականաբար, նրանք չեն կարող հստակեցնել, թե որտեղ է սպասում հաջողություն կամ անհաջողություն։ Բացի այդ, նրանք ավելի լուրջ գործեր ունեն:
Հետաքրքության համար կարելի է անցկանցել փորձարկում հորոսկոպի 12 նշանների համար։
Հավանաբար յուրաքանչյուրը կհայտնաբերի, որ բոլոր նշանների համար կազմված բնութագրություններում կարող է գտնել իրեն բնորոշ բնավորության գծեր։
Հորոսկոպների հանդեպ հավատը  մարդուն ստիպում է ապրել ինչ-որ մեկի կողմից գրված օրենքով, վախենալ կորցնել աշխատանքը, որովհետեւ ինչ-որ մեկը ցանկացել է այդպես գրել։

Իհարկե, կան մարդիկ, ովքեր կուրորեն հավատում են հորոսկոպներին եւ դա նրանց իրավունքն է, սակայն այն, որ կարդալով իրենց սպասվող անհաջողության մասին, սկսում են դրան հավատալ եւ արդյունքում փչանում է նրանց ողջ օրվա տրամադրությունը, դա փաստ է։

Հասուն եւ խելացի մարդը պետք է հասկանա, որ հաջողությունը, երջանկությունն ու սերը իր ձեռքերում է եւ աստղերը դրա հետ որեւէ կապ չունեն։ Պետք չէ սպասել անհաջողության, ավելի լավ է այն մոտ չթողնել։

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...