Մտքերը ուժ ունեն. տելեպատիա

Շատերն են երազում  կարդալ դիմացինի մտքերը կամ սեփական մտքերը փոխանցել հեռավորության վրա։ Նման ունակությունը մեծ հետաքրքրություն է առաջացնում ոչ միայն գիտնականների, այլ նաեւ հասարակ մարդկանց մոտ։
Երեւույթը, որն անվանվում է տելեպատիա, ոչ թե պարզապես խաբեություն է, այլ իրական դրսեւորում, որը դեռ հիմնավոր ապացույցներ չունի։

Տելեպատիա տերմինը հունարենից թարգմանաբար նշանակում է հեռավորության վրա զգացողություն։
Թեպետ որեւէ հիմնավոր ապացույց տելեպատիայի մասին չկա, այնուամենայնիվ, սա ուղեղի ունակությունն է տարածության վրա առանց հաղորդակցության մեկ այլ ուղեղի փոխանցել կերպարներ, մտքեր ու զգացողություններ կամ ընդունել դրանք։
Առաջին անգամ «տելեպատիա» տերմինը հանդիպել է 1882 թվականին։
Նրա հեղինակը համարվում է Ֆրեդերիկ Մայերսը, ով  Մեծ Բրիտանիայի հոգեկան ուսումնասիրությունների կենտրոնի հիմնադիրն է ։

Ընդհանրապես, հեռավորության վրա մտքերի փոխանցման փորձարկումներն արվել են ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաեւ Եվրոպայում, ինչպես նաեւ նախկին ԽՍՀՄ երկրներում։

Չնայած նրան, որ փորձարկումների արդյունքները դրական էին, այնուամենայնիվ փորձերն առավել խիստ փորձարկումներում անցկացնելն անհաջողության մատնվեցին։ Այդ պատճառով էլ տելեպատիայի իրական ֆենոմենը մինչ օրս մնում են առանց ապացույցների։

Տելեպատիան լինում է մտքային եւ զգայական։ Զգայականի դեպքում ներվային համակարգում ստեղծվում են այլ մարդու զգացողությունները։ Այս տեսակը սկզբնական շրջանում հազվադեպ է գիտակցվում։
Մտքային տելեպատիայի դեպքում մարդու ներվային համակարգում ստեղծվում են այնպիսի պրոցեսներ, որոնք գիտակցության մեջ բերում են տեսողական եւ ձայնային զգացողությունների, որոնք փոխանցվում են մեկ այլ մարդու կողմից։

Տելեպատիան հանդիսանում է ամենատարածված հոգեբանական երեւույթը, որն ապրել է յուրաքանչյուր մարդ։ Ամենավառ օրինակը մոր եւ երեխայի միջեւ կապն է։ Ցանկացած մայր զգում է, երբ իր երեխային վտանգ է սպառնում, անգամ եթե երեխան հեռավորության վրա է։
Նման ուժեղ կապ կարող է լինել նաեւ սիրահարների միջեւ, ովքեր զգում են միմյանց հոգեկան ապրումները։

Մեզանից շատերը հավանաբար իրենց մոտ նկատել են տելեպատայի դրսեւորումներ։ Օրինակ, եղել է դեպք, երբ ուղղակի նստած եք եղել ու ձեր մտքով անցել է մի մարդ, ում որոշել եք այդ պահին զանգել։ Դուք զանգում եք նրան, իսկ նա վերցնելով հեռախոսն ասում է, որ հենց այդ պահին ձեր մասին էր մտածում։ Մեկ այլ իրավիճակ. երազում տեսնում եք մեկին, ումից վաղուց նորություն չունեք եւ նույն այդ օրը հանդիպում եք նրան կամ ինչ-որ մեկից լսում նրա մասին։
Մեր հաջորդ հրապարակման մեջ կներկայացնենք, թե ինչպես կարելի է զարգացնել տելեպատիայի դրսեւորումը։

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...