Ինչ է խոսում քայլվածքը մարդու մասին

Մարդու քայլվածքից կարելի է հասկանալ նրա բնավորությունը։

Wnews.am-ն առանձնացրել է քայլվածքի մի քանի տեսակ, որոնց միջոցով կարելի է բնութագրել մարդկանց բնավորության ընդհանուր գծերը։

քայլ
Անձայն, կոկիկ քայլվածքը բնորոշ է նրանց, ովքեր չեն սիրում իրենց հանդեպ ուշադրություն սեւեռել։ Նրանք հակված են ինքնաքննադատության, մարդկանց հետ դժվարությամբ են շփվում, հաճախ են փոխում տրամադրությունը։

 

Այսպես ասած «պարող» քայլվածքով մարդիկ անլուրջ են, նրանց պետք չէ վստահել, քանի որ իրենց խոսքի տերը չեն։ Նման մարդիկ սիրում են ավելի շատ հանգստանալ, զվարճանալ եւ չմտածել հետեւանքների մասին։

Կրունկներով ավելորդ անգամ ծեծող աղջիկը փորձում է իր մասին բարձրաձայնել, նա սիրում է իր անձի հանդեպ ուշադրություն գրավել։

Զրնգուն քայլվածքով մարդիկ անզուսպ են։ Առաջին հայացքից դա կարող է ընկալվել որպես ինքնավստահություն, անգամ համարձակության դրսեւորում, սակայն սեփական անձի մասին բարձրաձայնումը հաճախ խոսում է վստահության զգացողության բացակայության մասին։Նման կանայք հեշտությամբ են սիրային ծանոթություններ հաստատում եւ հաճախ են փոխում իրենց զուգընկերոջը։

Արագ կամ դանդաղ քայլվածքը կախված է մարդու խառնվածքից։

Մարդիկ, ովքեր շարժվում են մանր քայլերով, պունկտուալ են, քմահաճ եւ անգամ մի փոքր ձանձրալի։ Կարճ քայլերով քայլվածքը բնորոշ է անպատասխանատու, հիշաչար մարդկանց։

աա

Հպարտ, նպատակասլաց  մարդիկ քայլելիս շարժվում են ողջ մարմնով, հատկապես ուսերով։

Մեծ քայլերը խոսում են նպատակասլացության, գործունյա ու նախաձեռնող լինելու մասին։

Դանդաղ քայլվածքը բնորոշ է հանգիստ, անտարբեր ու նյարդային մարդկանց։ Ընդգծված լայն ու դանդաղ քայլվածքով մարդիկ ցանկանում են աչքի ընկնել։ Ուժեղ եւ ծանր շարժումները միշտ պետք է մարդկանց ցուցադրեն ուժն ու անձի կարեւորությունը։

Դանդաղ եւ չափված քայլում են այն մարդիկ, ովքեր ընկղմված են իրենց գործերով ու մտքերով։ Որպես կանոն նրանք կարող են նաեւ արագ քայլել, սակայն ներքին հարցերն իրենց ավելի են հետաքրքրում, քան հավերժ շտապողականությունը։
Չափված քայլվածով առանձնանում են նաեւ ռոմանտիկ ու ստեղծագործող մարդիկ, օրինակ, պոետները, կոմպոզիտորները, նկարիչները եւ այլն։Նման մարդիկ բնույթով շատ հետաքրքիր են, սակայն իրենց առօրյայում թափթփված, նրանց ասես միշտ դայակ է անհրաժեշտ։

Չափված ու հանդարտ քայլքը խոսում է հանգիստ, հավասարակշռված մարդու մասին, ով հակված չէ թեթեւամտության։ Նման մարդիկ վստահելի ու հավատարիմ են։

քք
Արագ քայլվածք

Արագ ու մանր քայլվածքով մարդիկ, հոգեբանների կարծիքով, ուժեղ ու նպատակասլաց են։ Համաձայն սոցիոլոգիական տվյալների, նման մարդիկ հաջողության են հասնում բիզնեսում, իրենց սեփական կարիերայում։ Սովորաբար նրանք հաճախ են իրենց կողքերը նայում, ինչն էլ խոսում է նրանց զգուշավորության մասին։ Սովորաբար նրանք ունակ են արագ որոշումներ կայացնել։

Նրանք, ովքեր արագ եւ երկար քայլերով են տեղաշարժվում, մեծահոգի են եւ միշտ մինչեւ վերջ տանում են իրենց սկսած գործը։

Արագ ու զուսպ քայլվածքը բնորոշ է կեղծավոր մարդկանց։
Չափավոր քայլվածքով, ձեռքերը շալվարի գրպաններում տեղավորած մարդիկ, սովորաբար, ինքնաքննադատ են, ունեն լիդերի հատկանիշներ եւ ձգտում են ամենուր հաջողության հասնել։

Բարձր ու ցայտուն քայլվածքով մարդիկ նպատակադրված ուշադրություն են գրավում դեպի իրենց։ Սակայն դա արվում է ոչ թե ինքնավստահությունից ելնելով, այլ խոսում է էթիկետի բացակայության մասին։ Նման մարդիկ առանձնանում են իրենց զգացմունքայնությամբ։ Մասնագետները պնդում են, որ նման քայլվածքը բնորոշ է անբաններին։

Առաջին հայացիքց պար հիշեցնող քայլվածքը խոսում է մարդու թեթեւամտության մասին։ Նրանք հաճախ իրենց զգացմունքները բուռն են արտահայտում։

Միշտ ուղիղ գնացող մարդիկ համարձակ ու իմաստուն են, պատրաստ են ցանկացած անհաջողության եւ պատրաստ պայքարելու դրանց դեմ։ Նման մարդիկ դժվարությամբ են համաձայնության գնում, ինչն էլ հաճախ խանգարում է իրենց կարիերայում։ Չնայած դրան, նրանք շատ ազնիվ են։
Մեղմ ու գլուխը բարձր քայլվածքով մարդիկ հպարտ են, մտածկոտ։

Հանդարտ, վստահ քայլվածքը խոսում է համարձակ մարդու մասին, ով միեւնույն ժամանակ հաստակող է։

Քայլելու ընթացքում մի փոքր խոնարհումը խոսում է ազնիվ, խաղաղասեր բնավորության մասին։

Սրընթաց քայլվածքը բնորոշ է շատախոս, համարձակ, շփվող ու իրեն ամենախելացին համարող մարդուն։
Պետք է խուսափել մեղմ, միշտ աջ ու ձախ նայող, երբեմն կանգ առնող մարդկանցից։ Նրանք հաստատ թաքցնելու բան ունեն։
Քայլելիս ոտնաթաթերը դեպի դուրս դնող մարդիկ շփվող են, նրանք մեծ ուշադրություն են դարձնում իրենց շրջպատող մարդկանց եւ կարեւորում են հասարակության կարծիքը։
Ոտնաթաթերը դեպի ներս տանող մարդիկ ուշադիր են շրջապատի կարծիքի հանդեպ։ Դրա հետ մեկտեղ նրանք կենտրոնացած են սեփական կարծիքի վրա եւ առաջ են տանում իրենց ազատությունը։

Ոտնաթաթերը դեպի վերեւ տանող քայլվածով մարդիկ ձգտում են իդեալի։
Սիրո մեջ երջանիկ կանայք ունեն գեղեցիկ ու թռվռուն քայլվածք։

qq

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...