Ինչպես ճիշտ երազանք պահել, որպեսզի այն իրականանա

Եթե հստակ կողմնորոշվել եք, թե ինչ եք ցանկանում կամ ինչի մասին եք երազում, ապա ժամանակն է սովորել նաեւ, թե ինչպես անել, որ այն իրականանա։
Իրականում երազանքի իրականացման համար մտքի ուժը հզոր զենք է։ Իսկ ինչ է պետք անել, որ երազանքն իրականանա…

Wnews.am-ը ներկայացնում է երազանքի իրականացման մի քանի հստակ կանոններ։

Ձեր ցանկությունը պետք է լինի պարզ, հասկանալի ու միանշանակ։ Հստակ ասեք, թե ինչ եք ուզում, տատանումներ պետք չեն։ Դուք կամ ցանկանում եք կամ չեք ցանկանում։
Ձեր ցանկությունը պետք է ձեւակերպված լինի «Ես ուզում եմ…» արտահայտությամբ, այլ ոչ թե «Ես չեմ ուզում…» կամ «Ես ուզում եմ, որ…» արտահայտություններով։
Ձեր ցանկությունը կարող է ձեւակերպված լինել ինչպես աբստրակտ, այնպես էլ կոնկրետ։ Թույլատրելի է ինչպես օրինակ «Ես ուզում եմ երջանկություն», այնպես էլ «Ես ուզում եմ ամռանը մեկնել Բարսելոնա» ձեւակերպումները։

Հիշեք, որ լավ ցանկությունը հստակ ուղղորդված միտքն է։

Դուք պետք է հստակ տեսնեք, լսեք, զգաք եւ իսկապես ուզենաք դա, հենց այդ դեպքում ձեր ցանկությունը կիրականանա։ Եթե դուք ինքներդ հստակ չգիտեք, թե ինչ եք ուզում, այդ դեպքում դժվար թե ձեր տատանվող ցանկությունն իրականանա։
Ձեր ցանկությունները կարող են ազդել նաեւ այլ մարդկանց վրա` պայմանով, եթե դրանք չեն սահմանափակում նրանց ազատությունը եւ ուղղված են նրանց բարեկեցությանը։
Օրինակ «Ես ուզում եմ, որ նա հեռանա իր կնոջից եւ գա ինձ մոտ, որովհետեւ նա միայն ինձ հետ երջանիկ կլինի» ցանկությունը չի իրականանա, իսկ ահա «Ես ցանկանում եմ, որ իմ երեխան բուժվի» ցանկությունը կիրականանա։

Դուք կարող եք ձեր ցանկությունը փաստավորել. «Ես ուզում եմ, որովհետեւ…», կարող եք պարզապես առանց հիմնավորման ցանկանալ։
Կարեւոր չէ ցանկությունը համեստ է, թե անհամեստ, այն պետք է իրական լինի։

Դուք կարող եք ցանկանալ համեստ նվեր կամ շքեղ նավ. կարեւորն այդ ցանկությունն իրական ու անկեղծ լինի։
Եթե ձեր ցանկությունը կարճ ժամանակում չի իրականանում, պարզապես համբերատար եղեք, ամեն ինչ կլինի, եթե ինքներդ էլ ձեր կողմից ուժ գործադրեք ձեր երազանքի իրականացման ուղղությամբ։
Շատ կարեւոր են նաեւ հետեւյալ կանոնները.
Երբեք մի կենտրոնացեք նրա վրա, թե ինչ չունեք։ Ձեր ցանկությունը չպետք է կարիքից դրդված լինի։ Եթե մտածեք, որ առանց դրա չեք կարող ապրել, ապա այն ձեզնից կհեռանա։
Երբեք մի անհանգստացեք վաղվա օրվա համար։
Ձեր նպատակի իրականացման բոլոր դժվարությունները սկզբում մտովի հաղթահարեք։
Եթե իսկապես ձեր բախտը չի բերում, մի գիտակցեք դա, համարեք, որ դուք հաջողակ եք, չնայած որոշ հանգամանքների։
Այս աշխարհում բոլորը հավասար են, երբեք ձեզ ոչ ոքի հետ մի համեմատեք, մի նախանձեք մյուսներին։
Արեք այն, ինչ պետք է անել, եւ այդ ժամանակ ամեն ինչ կընթանա այնպես, ինչպես պետք է։

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...