Որովայնի ճարպերից ազատվելու պարզ միջոց. սմբուկ

Որովայնի հատվածում ճարպային կուտակումները շատերին են մտահոգում: Դրանցից ազատվելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ պահանջում է որոշակի ջանքեր՝ ճիշտ սննդակարգ, ֆիզիկական վարժություններ:
Wnews.am-ը ներկայացնում է սմբուկի ջրի օգնությամբ որովայնի ճարպերից ազատվելու պարզ տարբերակ։
 
Իրականում այն շատ հեշտ միջոց է ավելորդ քաշից ազատվելու համար: Սմբուկը պարունակում է ջրի շատ քանակություն, վիտամիններ, հակաօքսիդանտները, մանրաթելեր, հանքային նյութեր, որոնք նպաստում են ճարպերի այրմանը:Սննդի մեջ սմբուկի ճիշտ օգտագործումը անփոխարինելի միջոց կարող է դառնալ ճարպերի այրման հարցում:
 
Ինչպես է սմբուկը նպաստում քաշի կորստին:
Սմբուկի գերադասությունը այլ մթերքներից կայանում է նրանում, որ այն քիչ կալորիաներ է պարունակում և շատ սննդարար է:
Այն օժտված է նաև միզամուղ հատկությամբ, հագեցնում է քաղցը:
Պետք է սակայն նկատի ունենալ, որ միայն սմբուկ օգտագործելով դուք որևէ արդյունքի չեք հասնի: Որովայնի հատվածում յուղային գոյացություններից ազատվելու և քաշ կորցնելու համար անհրաժեշտ է հետևել կանոնակարգված սննդակարգին և օրվա մեջ գոնե կես ժամ զբաղվել ֆիզիկական վարժություններով:
Սմբուկի ջուրը օժտված է մաքրող հատկությամբ, քանի որ սմբուկը նունպես համարվում է հակաօքսիդանտ մթերք, այն չի պարունակում յուղեր, և ինչպես նշեցինք, պարունակում է քիչ կալորիաներ:
Ինչ այլ օգտակար հատկություններով է օժտված սմբուկը:
 
 
Սմբուկն օգնում է արյան մեջ նվազեցնել խոլեստերինի մակարդակը, ինչը կատարվում է դրա մեջ պարունակվող նյութերի շնորհիվ:
 
Սմբուկը նպաստում է օրգանիզմից թունավոր մթերքների դուրս մղմանը, ինչպես նաև կարգավորում է սննդի անցումը աղիքային տրակտով: Սմբուկի կիրառումը շատ արդյունավետ է նաև փորկապության ժամանակ:.
Սմբուկը օժտված է հակաօքսիդանտ հատկություններով,վիտամին E-ի շնորհիվ:
 
Սմբուկն իր մեջ պարունակում է նաև կալի և նատրի, իսկ այդ հանքանյութերը շատ կարևոր են ներվային համակարգի և սիրտ- անոթային համակարգի աշխատանքի համար:
Սմբուկի օգտագործումը նպաստում է արյան մեջ շաքարի նվազեցմանը, այն իդեալական է հատկապես դիաբետով հիվանդների համար:
 
Սմբուկը պարունակում է նաև ֆոլիաթթու, որը շատ կարևոր է առողջ ոսկրեր ունենալու համար:
Սմբուկը օգտակար է նաև այն մարդկանց համար, ովքեր ունեն լյարդի հետ կապված խնդիրներ: Եվ ի վերջո սմբուկը դասվում է այն մթերքների շարքին, որոնք հարուստ են մագնեզիումով և երկաթով, դրա համար այն չի թողնում առաջացնել անեմիա, ինչպես նաև ամբողջությամբ բարելավում է է մեր օրգանիզմի պաշտպանողական ֆունկիցաները:
 
 
Նիհարում ենք սմբուկի ջրի օգնությամբ:
Ինչպես պատրաստել սմբուկի ջուր:
 
Դա շատ հեշտ է. Վերցրեք մեկ միջին չափի սմբուկ, մաքրեք կեղևը, լավ լվացեք և կտրեք խորանարդների տեսքով:
Մուգ և խորը տարայի մեջ ավելացրեք կես լիտր ջուր և լցրեք կտրտած սմբուկը: Ըմպելիքն այդ տեսքով պետք է թողնել ամբողջ գիշեր:
Այս հյութը կարող եք խմել հենդ այդպես կամ ավելացնել կիտրոնի հյութ:
 
Ինչպես ճիշտ խմել սմբուկի ջուրը:
Սմբուկի ջուրը անհրաժեշտ է խմել 7 օրվա ընթացքում: Այդպիսի դիետա անհրաժեշտ է պահել ամսվա մեջ գոնե մեկ անգամ, քանի որ այդ դեպքում այն ոչ միայն կօգնի նվազեցնել փորի հատվածի ճարպային գոյացությունները, այլ նաև կմաքրի օրգանիզմը վնասակար նյութերից:
Սմբուկի ջուրն օգտագործելու ընթացքում պետք է սահմանափակել նաև սննդակարգը խմորային և յուղային մթերքներից:
 
Օրվա մեջ պետք է խմել կես լիտր սմբուկի ջուր:
Որպես կանոն մեկ շաբաթվա ընթացքու կորցնում եք 2 կգ, սակայն պետք է հաշվի առնել, որ տարբեր մարդկանց մոտ նյութափոխանակությունը տարբեր կերպ է ընթանում:
Դրա հետ մեկտեղ կարելի է օգտագործել նաև սմբուկը եփած կամ խորոված տեսքով, այդ ամենը կախված է ձեր համային նախասիրություններից, կարևորը, որ այն լինի պատրաստված եղանակով և ոչ թե հում:
Ամիսը մեկ անգամ հետևելով այս դիետային, շատ շուտով դուք կնկատեք դրական արդյունք, իսկ անտանելի փորային ծալքերը մեկընդմիշտ կկորչեն:
 

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...