Ինչպես նվազեցնել քաշը հնդկաձավարի միջոցով

Առողջության, ինչպես նաև քաշի նվազեցման համար արդյունավետ միջոց է առավոտյան քաղցած վիճակում հում հնդկաձավարը կեֆիրով օգտագործելը: Այն հրաշքներ է գործում և շատ օգտակար է ինչպես ընդհանուր օրգանիզմի մաքրան և ավելորդ կիլոգրամներից ազատվելու, այնպես էլ ենթաստամոքսային գեղձի, լյարդի և մյուս կենսական կարևոր օրգանների առողջացման համար: Պետք չէ վախենալ ՛՛հում՛՛ բառից, քանի որ այս տարբերակով պատրաստված հնդկաձավարը համային առումով չի տարբերվում եփվածից և անգամ ավելի համեղ է: Մի քանի շաբաթ անընդմեջ նման նախաճաշի օգտագործման դրական արդյունքը երկար սպասեցնել չի տա:

Պատրաստման եղանակը.

Մեկ չափաբաժնի համար անհրաժեշտ է վերցնել 2 ճաշի գդալ հում հնդկաձավար և 200գր. կեֆիր կամ մածուն: Հնդկաձավարը մաքրում ենք, լվանում և թողնում, որ քամվի, լցնում ենք խորը ափսեի մեջ, այնուհետև ավելացնում 200գրամ կեֆիր կամ մածուն, փակում կափարիչով և թողնում մինչ առավոտ:

Ուտեստն ինքն իրենով համեղ է, սակայն ցանկության դեպքում կարելի է ավելացնել համեմունքներ՝սամիթ, քրքում կամ, ինչպես նաև ընկույզ, բանան, խնձոր, մեղր կամ չամիչ:

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...