Էրեբունին հայտնվել է աշխարհի ամենահին 9 ամրոցների ցանկում

Forbes Russia-ն Էրեբունին ընդգրկել է աշխարհի ամենահին  9 ամրոցների ցանկում։

«Էրեբունի ամրոցը, որը գտնվում է Արին-Բերդ բլրի վրա, կառուցվել է Ուրարտուի թագավորության ժամանակ մ.թ.ա. 782-ին։

66b2f13d1c38b624747ef4cc2a85239a

Այդ ժամանակ Առաջավոր Ասիայում դրանից ուժեղ պետություն չկար եւ Ուրարտուի արքա Արգիշտի առաջինը ընդլայնում էր իր թագավորության սահմանները՝ ընդգրկելով հարեւան նոր հողակտորներ՝ այդ թվում Արարատյան դաշտավայրը։ Ուրարտուի արքայությունը գրավեցին ասիացիները, սակայն Էրեբունին, ինչպես եւ  Թեյշեբաինին, որը եւս գտնվում էր Հայաստանի սահմաններում, պայքարի երկար ճանապարհ հաղթահարեցին։ Էրեբունին չհանձնվեց. ուրարտացիները պարզապես լքեցին այն՝ փախչելով Թեյշեբաինի։ Շնորհիվ դրա՝ Էրեբունին ոչ ոք չայրեց եւ պահպանվեցին անգամ ամրոցի պատերի գրվածքները»,- գրում է խմբագրությունը։

Erebuni Walls

Աշխարհի ամենահին ամրոցների ցանկում ընդգծված են Ղրիմի Ասանդրան, հին Լադոգի  Րյուրիկովի ամրոցը, Հալեպի միանուն ամրոցը, Հանոյում գտնվող Կոլոա ամրոցը,   Դորստում գտնվող Մեյդենը, Ուջարմայում գտնվող միանուն ամրոցը, Ինկատկայի ամրոցը,  Կարակալպայիայի Ջանբաս Կալա ամրոցը։

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...